22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ծառահատումը Հայաստանում նվազել է

Մարտի 21-ը անտառի միջազգային օրն է:Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Հայանտառ” ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը խոսեց անտառներին սպառնացող հիմնախնդիրների մասին:

Մասնավորապես նա անդրադարձավ վերջին երկու տարվա աշխատանքներին: Նա նշեց, որ  անցած տարի գրանցվել է 928 ծառահատման դեպք:   2012-ին արձանագրվել է  ծառահատման 1320 դեպք:

 Ամենաշատ անտառային հրդեհներ եղել են 2010-ին: Հրդեհները նույնպես անապատացման վտանգ են առաջացնում: 

Բանախոսը տեղեկացրեց, որ  անցած տարի նոր կարգ է ընդունվել անտառվերականգնման աշխատանքների համար.’’ Բանվորների աշխատավարձը շատ ցածր էր ու դժվար էր լինում աշխատող գտնել: Սակայն այդ խնդիրը արդեն կարգավորվել է:Ես կարծում եմ, որ սա կնպաստի նոր ծառերով անտառները համալրելու ծրագրին”,-ասաց նա:

‘’Ինչ վերաբերվում է համաշխարհային գործընթացներին աշխարհի բոլոր երկրների անտառների մասին տվյալներ կան ‘’Գլոբալ ֆորեսթ վոլդ’’ սայթում, Հայաստանի համար 2000-2012 թիվը փոփոխությունը դեպի մինուս 2088 հա կազմել է , դեպի պլյուս 1275 հա’’,-փաստեց Ռուբեն Պետրոսյանը:

Բանախոսը հավելեց, որ մենք ծառահատումից ավելի գլոբալ խնդիրներ ունենք, ասենք ծառերի տեսականու վատացման,թվաքանակի  նվազման խնդիրը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ