26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պետք չի հանուն ավելի աղքատ լինելու համար պայքարել. Իրատես

Մտածե՞լ եք, թե Հայաստւսնն ինչպես է ընկալվում աշխարհում։ Թավշե հեղափոխությունը Հայաստանի Հանրապետությւսն նկատմամբ հարուցեց աննախադեպ հետաքրքրություն. փորձագիտական ու քաղաքական որևէ կենտրոն չէր կանխատեսում, որ հետխորհրդային տարածքում հնարավոր է նման անհավանական հեղափոխություն։

Փաստն արձանագրվեց ու մոռացվեց։ Մեր աննախադեպ ձեռքբերումը համաշխարհային ընկալմւսն մակարդակում մենք դանդաղ սպառում ենք, և այլևս ոչ ոք աշխարհում առանձնապես մեծ զարմանք ու հատկապես հրճվանք չի ապրում Հւսյաստանի Հանրապետությւսն հիշատակումից։ Իսկ մենք
ակնկալում ենք, որ թավշե հեղափոխությունը ներդրումներ պետք է բերի։ Դեռ ակնկալում ենք։

Ակտիվում կոռուպցիայի դեմ պայքարն է, որ ավելի շատ քաղաքական խնդիրներ է լուծում, քան համակարգային ու չի հասել կոռուպցիայի կանխարգելման ւսնհրաժեշտության գիտակցությանը։ Իսկ ներդրումների համար սոսկ պայմաններից մեկն է։ Գլխավոր պայմանը, որ ներդրված փողը շահույթ բերի, չի ւսշխատում։ Պատճառը շուկայի փոքրությունը չէ։ Նույնիսկ լոգիստիկան չէ։ Օրենքները չեն՝ հարկերն ու տուրքերը։ Մթնոլորտն է։ Մեղմ ասած՝ կանխակալ վերաբերմունքը մարդկանց նկատմամբ, որ շրջանակվում են օլիգարխ անունով։ 

Հասարակական ընկալման մեջ նրանք կոռուպցիոներ են, թալանչի, խաբեբա ու պոտենցիալ հանցագործ։ Եթե այդպիսին դարձրել է նախկին իշխանությունը՝ ստիպելով աշխատել իր կանոններով, ինչու՞ ներկա իշխանությունը չի ստեղծում պայմաններ օրինական դաշտում հանգիստ աշխատելու համար։ Քրեաօլիգարխիկ է համակարգը ի՞նչ է, ի վերջո։

Բոլոր հարուստները հանցագո՞րծ են։ Պիտի նստե՜ն։ Հերթով բոլորի նկատմամբ քրեական գործե՞ր պիտի հարուցվեն՝ այս ու այն պատրվակով ու գրավի դիմաց ազա՞տ արձակվեն՝ համարելով, որ արդարությունը վերականգնվեց, ժողովրդից գողացվածը վերադարձվեց։ Ո՞վ պիտի տնտեսությունը զարգացնի՝ կարկուտի տակ ընկնող, անջուր ու վարկի տակ գտնվող գյուղացի՞ն։

Փոքր ու միջին բիզնե՞սը, որ խրված է առևտրի, պարզ ասած՝ վերավաճառքի մեջ։ Արդյունաբերության մեջ ո՞վ պիտի փող դնի։ Տնտեսության կառուցվածք ո՞վ պիտի փոխի։ Բարձր տեխնոլոգիաներո՞վ ենք երկիր պահելու։ Բարեգործությւս՞մբ՝ այս ու այն գյուղի պարտքերը փակելով, բերքը մթերելով ու օրվա ապրուստ տալով։ Իսկ հետո՞։ Մթնոլորտի փոփոխության մասին ո՞վ պիտի մտածի։

Ի՞նչ է պետք. որ բարեկեցության որոշակի մակարդակի հասած մարդը դադարի ընկալվել չբացահայտված հանցագործ, այլ մարդ, որ կարողացել է իր աշխատանքով հաջողության հասնել
և պատրաստ է հարստանալով՝ հարստացնել։ Աղքատությունը արատ չէ, հանցանք չէ և ոչ էլ պատվաբեր է։

Աղքատությունը պետք չէ դրոշակ դարձնել ու պայքարել հանուն ավելի աղքատ լինելու, որ պետությունը նպաստներն ավելացնի ու այնքան գումար տա, որ մարդը մնա աղքատության նույն մակարդակում՝ ոչ ներքև, որ աղետ է, ոչ վերև, որ նույնպես աղետ է՝ նպաստից կզրկվեն։ Հարստությունը ևս արատ չէ, հանցանք չէ, ոչ էլ պատվաբեր է հարստությունը դրոշակ դարձնել ու ծառայեցնել միայն սեփական բարեկեցությանը։ Դրսում ներդրումներ որոնելու փոխարեն երկրում եղած փողը պիտի աշխատեցնել՝ դուրս բերածն էլ վերադարձնելով։ Իսկ առաջին քայլը մթնոլորտը փոխելն է։

Հ.Գ. Փայլուն ապագայի համար գոնե փայլող ներկա պիտի ունենաս: Իսկական հեղափոխությունը սիրո եւ սիրելու տարբերությունը հասկանալն է, մնացածը քաղաքականություն է: 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ