Հանրապետության 5 մարզերում սեպտեմբերի 8-ը` լռության օր
Սեպտեմբերի 9-ին հանրապետության 5 մարզերում` Արարատում, Արմավիրում, Լոռում, Շիրակում եւ Սյունիքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ:
ՏԻՄ ընտրություններն ընդհանուր առմամբ կանցկացվեն հանրապետության շուրջ շուրջ 800 համայնքներում` վաղը եւ սեպտեմբերի 23-ին :
Կեսգիշերից արդեն ավարտվում է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որին հաջորդում է “լռության օր”-ը: Ընտրություններին նախորդող օրը` սեպտեմբերի 8-ին, արգելվում է քարոզչական գործունեության ծավալումը:
Նշենք, որ ՏԻՄ ընտրություններին իշխող ՀՀԿ-ն ապահովել է հանրապետական թեկնածուների մոտ 68 տոկոս մասնակցություն: