23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սա դավադրություն է պետականության դեմ. Շարմազանով

«Որպես պետական պաշտոնյա՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ դա դավադրություն է պետականության դեմ: Այստեղ ընդդիմություն-իշխանություն ինձ համար կարևոր չէ»,- ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային զրույցի գաղտնալսման փաստի առնչությամբ նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, նկատելով, թեկլինեն մասնագիտական քննարկումներ, քննիչ հանձնաժողովը կփորձի պարզել գաղտնալսման փաստը, տեղն ու ծավալը: 

Շարմազանովը համաձայն չէ այն պնդումների հետ, որ այս գաղտնալսումներում որևէ արտառոց բան չկա: «Եթե դա անեին Գորիկ Հակոբյանը և Վահրամ Շահինյանը, Նիկոլ Փաշինյանը՝ որպես ընդդիմադիր պատգամավոր, Ազգային ժողովը օդ կհաներ, ԱԺ-ից բան չէր թողի: Հիմա ի՞նչ ա փոխվել ընկեր, կոնկրետ հարց եմ տալիս, վերանանք անձերից, եթե այդ զրույցը Գորիկ Հակոբյանի, Վահրամ Շահինյանի միջև լիներ ու ասեինք՝ Սերժ Սարգսյանն էլ հրահանգ է տվել, երեկ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին, Կարեն Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին կամ Հովիկ Աբրահամյանին ի՞նչ օրը կքցեր», – նշեց նա:

ԱԺ փոխնախագահը նկատեց, որ ձայնագրության մեջ «ուզի չուզի, պետք է կալանավորի», «ապեր, վարչապետի հետ խոսի», «Խաչատուրովը երկու օր նստի, խելքը գլուխը կհավաքի» արտահայտությունները չափազանց մտահոգիչ են. «Կա Մարդու իրավունքների Պաշտպան Արման Թաթոյանի հայատարությունը, որտեղ նա ասում է՝ սիրելի ՀՔԾ պետ, մարդուն կալանավորում են ոչ թե, որ ինքը ցուցմունք տա, այլ փաստերի հիման վրա են կալանավորում: Իսկ դու կալանավորում ես, որ հետո իրեն ճնշես, որ ցուցումնք տա: Սա ես չեմ ասում, սա ասել է ՄԻՊ-ը»:

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում չկարողացավ ներկայացնել ամբողջ իրավիճակը. «Վարաչպետը երեկ խորհրդարանում քաղաքական մանիպուլյացիա է իրագործել: Շատ հմուտ գործիչ է պարոն վարչապետը, որևէ խնդիր չկա, ինքը ինչ պետք է իրեն՝ ֆռցնում է, սիրունացնում, ինքը չխոսեց այն բաների մասին, որ կային այդ ձայնագրության մեջ»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե «Ելք» խմբակցությաունից Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ գաղտնալսման հետևում կանգնած են Ռոբերտ Քոչարյանն ու Հանրապետական կուսակցությունը՝ Շարմազանովը հակադարձեց. «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ x  կամ y կուսակցությունն է դրա հետևում կանգնած, իրենք պետք է ցուցմունք տան, տվյալներ ներկայացնեն իրավապահ մարմիններին, ոչ թե  այդ x կամ y կուսակցությունը պետք է արդարանան»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ