23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մտահոգիչ վտանգավոր իրավիճակ է պետության համար.Գեւորգ Կոստանյան

ԱԺ-ում ընթանում է  Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով արտահերթ նիստը:  ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ Քննիչ հանձնաժողովի ստեղծման հիմքում դրել են ոչ թե ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռազրույցի գաղտնալսման կոնկրետ հանգամանքը կամ հարաբերությունները, այլ խնդիրը գլոբալ է, որովհետև այդ հանգամանքը հիմնավոր կասկածներ է ստեղծում, որ եթե ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետի խոսակցությունները ձայնագրվում են, ապա Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված յուրաքանչյուր անձի հեռախոսային խոսակցությունների ու հաղորդումների գաղտնիության սկզբունքը առնվազն վտանգված է:

«Ոչ միայն երկրի իրավական անվտանգությունն է վտանգված այլեւ մարդու իրավունքների պաշտպանությունը:  Չի կարող էնպիսի բան լինել,  որ երկրում գաղտնալսեն ԱԱԾ տնօրենին եւ  ՀՔԾ պետին, դա նշանակում է, որ բոլորիս կարող են գաղտնալսել»,-հայտարարեց Գեւորգ Կոստանյանը:

«Մտահոգիչ վտանգավոր իրավիճակ է պետության համար»,-շեշտեց նա:

Ավելի վաղ՝ ԱԺ հերթական նիստի ժամանակ, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասել էր, որ Հայաստանի Սահմանադրության 108-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը դիմել է իրեն՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ