12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իրավունք չունեն. Րաֆֆի Հովհաննիսյանի խորհուրդը Նիկոլ Փաշինյանին. Առավոտ

Արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանւսգիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի նախընտրական քարոզարշավին մասնւսկցելը չի՞ թուլւսցնում մյուս մասնակից ուժերի հնարավորություններն ընտրություններում, թերթը այս հարցն ուղղեց Երեւանի ավագանու ընտրություններում «ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին։ Նա ասաց, որ նման վտանգ կա. «Կարող է եւ բացասաբար ազդել,
բայց ավելի վատ, եթե նպատակն է բացասաբար ազդել՝ ուղղակի զուտ օբյեկտիվ ընթացքների բերմամբ Հայաստանում այնպիսի վիճակ լինի, որ դեֆոլտով մենք ունենանք գերկուսակցականացված
վիճակ։

Բարեկամաբար, որպես ավագ, ասում եմ՝ ի վերջո, իմ կյանքի փորձը, մեր պետական հետագիծը նախավկա, բումերանզի նման խփելու է մեր պետությանը, եւ այդ ուժն ու նման բան արտահայտողներին։ Այսօր չկա որեւէ ուժ, որեւէ ցուցակ, որ ասելու է՝ բացառապես ես եմ։ Մենք ունենք հազարավոր տղաներ, աղջիկներ՝ տարբեր սերունդների, որոնք 20 եւ ավելի տարիներ պայքարում են այս օրվա համար։

Եվ որքան էլ մենք ասում ենք փառք ու պատիվ այս  սերնդին, այդ վերջին 40 օրը, այս ամիսները ուղեկցող ուժին, իրենց տեղն անպայման ունենալու են նորագույն պատմության մեջ, բայց իրենք նույնպես իրավունք չունեն խլելու ամբողջ պատմությունը, ամբողջ հաղթանակը, ամբողջ ճշմարտությունը մեր ժողովրդից, այդ հաղթանակը պատկանում է բոլորին»։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ