06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Աննախադեպ իրավիճակ. ԱԺ-ն հրատապ քննարկում կկազմակերպի՞

«Շատ մտահոգիչ է երևույթը, որ կարելի է նույնիսկ ԱԱԾ-ի ղեկավարին գաղտնալսել, մեզ համար աննախադեպ իրավիճակ է ստեղծվել»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով նախօրեին հրապարակված ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման փաստին: ԱԺ նախագահն ասաց, որ այս հարցին պետք է անդրադառնալ օրենսդրությամբ սահմանված կարգով.

«Սահմանադրությունը եւ ԱԺ կանոնակարգը հստակ այդ բոլորը նախատեսում են: Բոլոր առաջարկները, որոնք երեկ հնչեցին, թե երեկ հայտարարությունների ժամին, թե այսօր՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու հետ կապված, այդ ամենը կանոնակարգված է Սահմանադրությամբ»: Հարցին՝ թե ինչպես է գնահատում, որ դատավորը զանգում է ԱԱԾ ղեկավարին, նա պատասխանեց.

«Թույլ տվեք չմեկնաբանել։ Եթե հարցը պետք է քննարկվի, պարզաբանվի, ապա թույլ տվեք դա տեղի ունենա ոչ թե մեկ անձի կողմից, այլ համապատասխան օրենքներին համաձայն»։ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանն առաջարկեց հրավիրել հրատապ քննարկում այս թեմայով, ձևավորել քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի ամեն ինչ՝ գաղտնալսման բացահայտումից սկսած մինչ վարչապետի միջամտությունը իրավական գործընթացներին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ