23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ալեն Սիմոնյանին չի մտահոգել, որ դատավորը զանգել է ԱԱԾ պետին

ԱԺ Ելք խմբակցության պատգանմավոր Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումը համարում է փոքրիկ ահաբեկչություն՝ ուղղված ՀՀ դեմ:

«ԱԱԾ ղեկավարը եւ ՀՔԾ ղեկավարը կարող են խոսել տարբեր հարցերի շուրջ, ես բովանդակության մեջ որեւէ այնպիսի բան չեմ տեսել, որը ինձ անհանգստություն կպատճառի, հակառակը, ես տեսել եմ այն, ինչ մեր իշխանություններն ու իրավապահ մարմինները բազմիցս ասել են, որ չկա որեւէ միջամտություն իրավապահ մարմինների գործունեության վրա, ձայնագրությունը հենց դա ապացուցեց, որ համակարգը, որ դրվել է տասնամյակներ շարունակ, գործել է այնպես, ինչպես մենք ասում էինք, այսինքն, զանգահարել են տարիներ շարունակ մարդկանց եւ ցուցումներ են տվել: Դա եւս մեկ ապացույց է»,-հայտարարեց Ալեն Սիմոնյանը` հավելելով, որ եթե նույնիսկ օրենքով երկրորդ նախագահը կամ որեւէ մեկը պետք է պատասխանատվության ենթարկվի, դատավորները դա իրականացրել են, եթե օրենքով պետք է սանկցիա կիրառվի կամ ստորագրություն չհեռանալու մասին , անկախ նրանից, թե ովքեր են, պետք է գործեն օրենքի շրջանակում: Ալեն Սիմոնյանն ասաց, թե իրեն չի մտահոգել, ԱԱԾ տնօրենին դատավոր է զանգել, հարցրել է, թե ինչ անի: Ալեն Սիմոնյանն ասաց, թե ԱԱԾ տնօրենը պատասխանել է՝ դուխով: Խոսելով ընդդիմադիր Հանրապետականի նախօրեին հնչեցրած հայտարարությունների մասին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Իրենք ընկել են իրենց պատկերացրած Հայաստանի մեջ, եթե մենք զանգովի արդարադատություն իրականացնեինք, դահլիճի կեսը էստեղ չէր լինի: Իրենք պատկերացնում են մեզ իրենց պես մարդակեր ռեժիմ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ