01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Փաշինյանի խելակորույս ինքնազոհության դիմաց ի՞նչ է ստանալու Հայաստանը

ԳԽ նախկին պատգամավոր Կարապետ Ռուբինյանն անդրադարձել է Սիրիայում ռուսական դրոշի ներքո հայկական զորախումբ տեղակայելու խնդրին եւ խիստ քննադատել վարչապետ Փաշինյանին:

«Ոչ մի կերպ չեմ կարող կիսել վարչապետի ուրախությունը Ռուսաստանի սիրիական ավանտյուրայի մեջ Հայաստանին ներքաշելու կապակցությամբ։ Պարոն Փաշինյանը կամ հանրությանը պետք է ներկայացնի Հայաստանի այն իրական ու շատ խոշոր ձեռքբերումները, որոնք ստանալու է այդ խելակորույս ինքնազոհության դիմաց, կամ, քանի ուշ չէ, հրաժարվի այդ որոշումից։

Հ․Գ․ Եվրասիական պախան Պուտինի բարյացակամության ձեռքբերումը իր անձի հանդեպ ոչ մի կերպ չի կարող համարվել Հայաստանի ձեռքբերում»,- ֆեյսբուքյան հանրագրում նշել է Կարապետ Ռուբինյանը։

Հիշեցնենք, Հայաստանն ու Ռուսաստանը շուտով Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու: Այս մասին ՌԴ կատարած այցի  ժամանակ հայտարարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝նշելով, որ այն  ամբողջովին հումանիտար ծրագիր է և որևէ ռազմական բաղադրիչ չի պարունակում։

Ավելի վաղ՝ օգոստոսին Երևանում, վարչապետության հարյուր օրն ամփոփելիս, Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն  եւ ՌԴ-նն աշխատում են համատեղ հումանիտար մի նախագծի վրա, որն աննախադեպ է Հայաստանի նորանկախ պատմության մեջ:

Ի դեպ, Կարապետ Ռուբինյանի որդին՝  Ռուբեն Ռուբինյանը Նիկոլ Փաշինյանի կառավարությունում զբաղեցնում է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ