17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Առաջիկայում տեղի կունենա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ. Հանդիպել են ՀՀ և Վարաստանի վարչապետերը

Այսօր մենք շատ կարևոր խոսակցություն ունեցանք և բանակցությունների ընթացքում մեր հետագա  հարաբերությունների զարգացման բավականին ամբիցիոզ խնդիրներ ձևակերպեցինք: Վրացի իր գործընկերոջ՝ Մամուկա Բախտաձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այսպես ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները փայլուն են. «Մենք խնդիր ունենք մեր հարաբերությունների տնտեսական կոմպոնենտը համապատասխանեցնել մեր հարաբերությունների մակարդակին, այն էմոցիոնալ մակարդակին, որ գոյություն ունի երկու ժողովուրդների միջև»,- ասաց նա:

ՀՀ վարչապետի խոսքով՝ երկու երկրների հարաբերություններում փոխայցելությունները շարունակական են լինելու:

Վարչապետը նաև ներկայացրեց, որ Վրաստանի վարչապետի ներկայացրած նոր ամբիցիոզ ծրագիրը, որին աջակցում է Հայաստանը:

«Մենք պայմանավորվեցինք, որ առաջիկայում տեղի կունենա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի առջև կդրվի խնդիր ձևավորել կոնկրետ ճանապարհային քարտեզ մեր առևտրային, քաղաքական, հումանիտար, մշակութային հարաբերությունները զարգացնելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ ամեն դեպքում, կարող ենք արձանագրել, որ ամեն այցի հետ երկու երկրների միջև մթնոլորտն ավելի է ջերմանում:

Վարչապետները  քննարկել են նաև տրանսպորտային հաղորդակցության հարցերը:

Հանդիպման արդյունքներով Վրաստանի վարչապետը նշեց, որ ընթացիկ տարում 2 երկրները նշում են առաջին հանրապետությունների 100-ամյակը, և շեշտեց, որ անկախության վերականգնումից հետո համատեղ քայլերի շնորհիվ հաջողվել է հարաբերությունները զարգացնել: «Հավատում եմ, որ հարաբերությունները կզարգանան նաեւ հետագայում: Մենք քննարկել ենք համագործակցության հիմնական ուղղությունները: Ընդգծել ենք ինտենսիվ քաղաքական հարաբերություններին ձգտումը»,- նշեց Բախտաձեն՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տրանսպորտին, տնտեսությանը, մշակույթին վերաբերող հարցեր: 

Նրա խոսքով՝ քննարկվել է նաեւ Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների հարցը: «Մենք նույնպես ողջունում ենք Հայաստանի եւ ԵՄ հարաբերությունների ակտիվացումը»,- նշեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ