27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դու պատահական չես հայտնվել քո տեղում

(Մեր Տիրոջից` Հիսուս Քրիստոսից)

Մտածե՞լ ես երբևիցե, որ քեզ վերաբերող ամեն բան նույնպես վերաբերվում է նաև Ինձ: Քանզի Ձեզ վերաբերող ամեն ինչ ուղղակի հպվում է Իմ աչքի բիբին: Իմ աչքերում դու շատ թանկ ես, անգին, այդ իսկ պատճառով քեզ դաստիարակելը մեծ ուրախություն է Ինձ համար: Երբ գայթակղություներ բարձրանան քո դեմ, երբ թշնամին գա` իբրև հորդահոս գետ, իմացի’ր, որ Ինձնից էր դա եղել: Ես Աստված եմ և Իմ տրամադրության տակ են քո կյանքի բոլոր պարագաներն ու հանգամանքները:

Դու պատահական չես հայտնվել քո տեղում. Դա հենց այն տեղն է, որ Ես նախապատրաստել եմ քեզ համար: Միթե՞դու չէիր խնդրել, որ ես քեզ հեզություն սովորեցնեի, ուրեմն տե’ս, Ես քեզ հենց այդ դպրոցում եմ տեղավորել, որտեղ այդ դասն է ուսումնասիրվում: Քեզ շրջապատող մարդիկ միայն Իմ կամքն են կատարում: Գտնվու՞մ ես, արդյոք, ֆինանսական դժվարին կացության մեջ, չե՞ս կարող ծայրը ծայրին հասցնել. Ինձնից էր դա եղել, քանզի քո դրամապանակը Իմ տրամադրության տակ է: Ես ուզում եմ, որ դու դառնաս դեպի ինձ և լինես Ինձնից կախված:

Իմ հարստություներն անսպառ ու անհատնումեն: Ես ուզումեմ, որ դու համոզվես Իմ հավատարմության և Իմ խոստումների մեջ:  Արդյոք, վշտի ծանր գիշեր ես անցկացնում. Ինձնից էր դա եղել: Ես Այր եմ վշտեր և դառնություններ ճաշակած: Ես դա թույլ եմ տվել, որպեսզի դու Ինձ դիմեիր և հավիտենական մխիթարություն գտնեիր: Խաբվե՞լ ես, արդյոք, քո ընկերոջ կամ որևե մեկի կողմից, որին քո սիրտն ես բացել. Ինձնից էր դա եղել: Ես թույլ եմ տվել, որ դու ապրես այդ հիասթափությունը, որպեսզի հասկանաս, որ քո լավագույն ընկերը Ես եմ` քո Տերը: Ես ուզում եմ, որ դու ամեն ինչ Ինձ մոտ բերես և հավատաս Ինձ:

Ինչ-որ մեկը զրպարտ ե՞լ է քեզ, հանձնի’ր Ինձ դա և փարվի’ր Ինձ` քո ապաստանին: Ես քո ճշմարտությունը վեր կհանեմ ինչպես` լույս, և քո արդարությունը ինչպես` միջօրե: Փլուզվե՞լ են, արդյոք, քո պլանները. արդյոք, մաշվե՞լ ես հոգով և հոգնել. Ինձնից էր դա եղել:

Դու քո ծրագրերը կազմել ես և բերել Ինձ, որպեսզի Ես օրհնեմ այն, սակայն Ես ուզում եմ, որ դու ամբողջ նախաձեռնությունը հանձնեիր Ինձ, և Իմ տրամադրության տակ դնեիր քո բոլոր պարագաները, քո կյանքը, այն ժամ պատասխանատվությունն ամեն ինչի համար կլիներ Իմ վրա, քանզի քեզ համար բավականին ծանր է այդ ամենը, և դու չես կարող այդ ամենը ուղղել. Դու միայն գործիք ես, միջոց, և ոչ թե գործող անձ: Երազու՞մ էիր, արդյոք, որևէ հատուկ բան կատարել Ինձ համար, սակայն դրա փոխարեն հայտնվեցիր հիվանդության և ուժասպառության մահճում. Ինձնից էր դա եղել: Երբ դու խրված էիր գործերիդ մեջ, Ես չէի կարող քո մտքերը կենտրոնացնել Իմ Անձի շուրջ. Ես ուզում եմ քեզ Իմ ամենագաղտնի ու խորհրդավոր մտքերին ծանոթացնել, հաղորդակից դարձնել նրանց, որովհետև դու ծառայության մեջ ես ինձ մոտ: Ես ուզում եմ, որպեսզի դու գիտակցես, որ դու ոչինչ ես:

Ոմանք Իմ լավագույն զինակիցներից էությամբ նրանք են, որոնք կտրված են արտաքին գործունեությունից, որպեսզի սովորեն տիրապետել անդադրում աղոթքի զենքին: 
Դու, արդյոք, կոչվա՞ծ ես, քեզ համար անսպասելի, դժվարին ու չափազանց պատասխանատու դիրք զբաղեցնելու: Արի’, հենվելով Ինձ վրա, Ես վստահում եմ քեզ այդ դժվարությունները, քանզի դրա համար կօրհնի քեզ քո Տեր Աստված Հիսուս Քրիստոսը քո բոլոր գործերում, այն ամենում, ինչ որ կստեղծվի քո ձեռքերով: Այսօրը տալիս եմ քո ձեռքը այս անօթը սրբազան ձիթայուղի, որպես նշանակ Իմ օրհնության. օգտվի’ր դրանից ազատորեն, որդի’ս:

Առաջացած յուրաքանչյուր դժվարություն, քեզ վիրավորող յուրաքանչյուր խոսք, քո աշխատանքի ընթացքում առաջ եկած յուրաքանչյուր խոչընդոտ, որը կարող է ափսոսանքի կամ վրդովմունքի զգացողություն առաջացնել, յուրաքանչյուր բացահայտում քո ուժասպառության ու անընդունակության, թող օծված լինեն այս սրբազան յուղով: Հիշի’ր, որ յուրաքանչյուր խոչընդոտ դա Աստվածային խրատ ու դաստիարակություն է: Ամեն խայթոց կբթանա, եթե դու սովորես ամեն ինչում Ինձ տեսնել, անկախ ամեն ինչից, այդուհանդերձ դի’ր քո սրտի մեջ բոլոր այն Խոսքերը, որոնք Ես այսօր հայտնել եմ քեզ. Ինձնից էր դա եղել, քանզի դրանք դատարկ խոսքեր չեն քեզ համար, այլ քո կյանքի էությունև ուղեկիցը.

(Ձեռագիր, որ դուրս է բերվել 1942 թ Ռուսաստանում գործող ընդհատակյա եկեղեցուց)

Մերուժան Բաբաջանյանի հանրագրից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ