02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Ներկայացրեց Աշոտյանը, զգուշացրեց վարչապետը

Այսօր Կառավարության նիստում  կրթության եւ գիտության  նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց “Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարան” պետական ոչ առեւտրային կազմակերպությունը “Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան” հիմնադրամի վերակազմակերպելու մասին” եւ որոշման նախագծում կատարել հետեւյալ փոփոխություններ:

“Հովհաննես Թոքմաջյանին Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության համալսարանում կփոխարինի Գագիկ Գալստյանը”, – նշեց նա:

 Աշոտյանը չբացառեց, որ  երկու բուհերի կվերամիավորվեն: Նախագիծը արդեն ներկայացվել է Ճարտարագիտական համալսարանին եւ արժանացել հավանության: Վարչապետն էլ նշեց, որ պետք է բոլոր շահագրիգիռ կողմերը ընդգրկված լինեն այս գործում, որպեսզի չկրկնվեն Գյումրու կամ Վանաձորի դեպքերը:

Հիշեցնենք, որ երեկ Henaran.am-ի հետ զրույցում Հովհաննես Թքմաջյանը նշել է, որ երկու բուհերը՝ ճարտարագիտականն ու ճարատարապետա-շինարարականն ուսպլանները համատեղ են մշակելու, համատեղ օգտագործելու են կոմպլեքսները: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ