23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացումն առաջընթաց են ապրում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ТАСС-ը:

Զրույցի սկզբում Պուտինը նշել է, որ դարեր ի վեր երկու երկրների հարաբերություններն առանձնահատուկ բնույթ են ունեցել:

«Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացումն առաջընթաց են ապրում բոլոր ուղղություններով. սա վերաբերում է քաղաքական հարաբերությունների ոլորտին, ռազմական ոլորտին, տնտեսական համագործակցությանը», – նշել է Պուտինը:

Նիկոլ Փաշինյանը նույնպես նշել է, որ Երևանի և Մոսկվայի հարաբերություններն առանձնահատուկ բնույթ ունեն:

«Չնայած որոշակի վատատեսությանը, որն առկա է թե՛ հայկական, թե՛ ռուսական մամուլում և սոցիալական ցանցերում, ես կարծում եմ, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ կերպով, շատ բնական», – ասել է Փաշինյանը՝ հիմնական առաջադրանք անվանելով երկկողմ հարաբերությունների ամբողջ ներուժի իրացումը:

Նիկոլ Փաշինյանը նաև համոզմունք է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերություններում «անլուծելի հարցեր չկան»:

РИА Новости-ի հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կշարունակեն կառուցվել երկրների շահերը հարգելու և ներքին գործերին չխառնվելու սկզբունքի վրա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ