18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Եթե ինքը չի միջամտել, էդ ոնց եղավ, որ մատի 1-ը բացեցին. Շանթ Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

«Ասում ա՝ ես չեմ միջամտելու, թե չէ կնմանվեմ նախորդ ռեժիմին: Նախորդ ռեժիմին նմանվելու համար միջամտությունը  չպիտի ցուցիչ լինի,  բոլորն էլ իրավունք ու պարտավորություն ունեն միջամտել ՝ ապօրինություն անելու համար, թե արդարությունը պահանջել իրականացնելու եւ պատժելու համար, ով որ դա չի անում: Ինքը երեւի չի էլ հասկացել, որ քաղաքական իշխանությունը ոչ թե սխալ է անում որ միջամտում ա, այլ ապօրինի միջամտությունն ա , որ պետք  արգելել : Սա չի էլ կարում տարբերի կամ էլ՝ միտումնավոր հերթական մանիպուլյացիան ա անում»,-այսօր Վարդաշեն ՔԿՀ-ից հայտարարեց Շանթ Հարությունյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե վարչապետը դատարանի վրա ճնշում չի գործադրում, դատավորներին չի զանգում եւ արդարադատությանը չի միջամտում:

«Եթե ինքը չի միջամտել, էդ ոնց եղավ, որ մատի 1-ը բացեցին: Քոչարյանի նշանակած դատավորները հանկարծ մի օր արդարադատ եղան, հելան ասեցին՝ պարոն Փաշինյան, ինչ լավ ա, չես միջամտում, մենք միշտ Քոչարյանին ուզում էինք ձերբակալենքՍերժը միջամտում էր, դե, որ դու չես միջամտում, որուրեմն մենք կարանք ձերբակալենք, ձերբակալել ենք՝ քննություն անենք: Չէ: Նիկոլ Փաշինյանն ա ասել»,-հայտարարեց Շանթ Հարությունյանը:

Նա ասաց, թե 10 տարվա վաղեմության գործը կարող են վերանայել, իր ՝5 տարվա վաղեմության գործը չե՞ն կարող ու հավելեց.«Որը իր հետ քաղաքական շահագրգռություն կա ուզում ա բացի, որը չէ՝ չէ»:

Հիշեցնենք, Վարդաշեն ՔԿՀ-ում նա մամլո ասուլիսի է հրավիրել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ