Քեյթ Միդլթոնն ամենանորաձևն է թագավորական ընտանիքում
eBay ընկերության ամենամյա հաշվետվության համաձայն՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթն ամենանորաձևն է թագավորական ընտանիքում և մյուսներից շատ ավելի է ազդում Մեծ Բրիտանիայում սպառողների ճաշակի վրա։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
«Հագուստները, որոնք հղի ժամանակ ընտրել է Քեմբրիջի դքսուհին, Մեծ Բրիտանիայի շատ կանանց են ոգեշնչել։ Այսպես, 2017-ի նոյեմբերին eBay-ում հղիների համար վերարկուների մեծ պահանջարկ կար՝ այնպիսի մոդել էին փնտրում, ինչպիսին նախընտրել էր Քեյթը»,-ասվում է հաղորդագրությունում։
2018-ի ապրիլին իրարանցման պատճառ է դարձել Լոնդոնի Սենթ Մերի հիվանդանոցի առջև Քեյթի հայտնվելը՝ փոքրիկ Լուին գրկում։ Դիզայներ Ջենի Փեքհեմի կարմիր զգեստի պահանջարկը երկու անգամ ավելացավ։
Քեյթից հետո երկրորդ տեղում Մեգան Մարքլն է։ Նրա հանրաճանաչությունը կտրուկ մեծացել է արքայազն Հարիի հետ հարսանիքի ժամանակ։
Այս առումով երրորդ տեղում է հայտնվել Քեյթի և Ուիլյամի երեք տարեկան դուստրը՝ արքայադուստր Շարլոթը։ Նրա եղբայրը՝ արքայազն Ջորջը, չորրորդ տեղում է։
Առաջատարների հնգյակը եզրափակում է Եղիսաբեթ II թագուհին։