03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի քաղաքական համակարգը հիվանդ է. Էդմոն Մարուքյան

«Այս պահին ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ընդդիմություն և իշխանություն խորհրդարանում չկա, որովհետև չկա կառավարող մեծամասնություն, չկա կառավարություն ձևավորելու մասին հուշագիր, ուղղակի անցումային ժամանակաշրջան է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

 

Մարուքյանն ասաց, որ միշտ էլ պատրաստ են բոլորի հետ համագործակցել, եթե համագործակցության եզրեր կան. «Այսինքն՝ այս փուլում ավելի շատ համագործակցության կարիք կա, որովհետև այն օրենքները, որոնք պետք է ընդունվեն մինչև խորհրդարանի լուծարումը, կարևոր, սահմանադրական օրենքներ են։ Խոսքն ԱԺ-ի կողմից ԸՕ-ի ընդունման մասին է, և եթե սահմանադրական փոփոխություններ պետք է անցկացվեն, ապա այդ փոփոխությունների նախագիծը խորհրդարանում ընդունելու և հետո նաև խորհրդարանն այդ ճանապարհով լուծարելու մասին է։ Եթե չեղավ այդ ընդհանուր կոնսենսուսը, ապա դա շատ բարդ կլինի։ Մենք շատ լավ ենք տրամադրված այդ առումով, որ պետք է համագործակցենք մեր գործընկերների հետ՝ հանուն պետության կայունության։ Խորհրդարանական ընտրություններից հետո կունենանք կառավարող մեծամասնություն, ընդդիմությունն և քաղաքական համակարգը կսկսի նորմալ գործել»։

 

Պատգամավորի գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքական համակարգը հիվանդ է. «Դա էր պատճառը, որ այդքան տարիներ այդքան խնդիրներ ունեինք, և հիմա պետք է առողջացման գործընթաց տանել, որի առաջին փուլն արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ