06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելն օրինական չէ. Պաշտպան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին ընտրելու վերաբերյալ որոշումը ստանալուց հետո միայն կկարողանանաք գնահատական տալ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը,

«Սակայն հաշվի առնելով Վերաքննիչի որոշումը, որ Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել անձեռնմխելիության հիմքով եւ նրա նկատմամբ չի կարող քրեական հետապնդում իրականացվել: Հետեւաբար, ցանկացած գործողություն, որն ուղղված է քրեական հետապնդման իրականացման, իսկ խափանման միջոցը հենց դրան է վերաբերում, նախնական կարծում ենք, որ օրինական չէ ՀՔԾ-ի որոշումը: Երբ որոշումը տեսնենք, ավելի մանրամասն կարող ենք ներկայացնել մեր դիրքորոշումը: Եթե իսկապես պարզվի, որ օրինական չէ այդ որոշումը, կբողոքարկենք այն»,- ասաց Արամ Օրբելյանը:

Օրբելյանը նշեց նաեւ, որ Վերաքննիչի որոշումից հետո իրավաչափ չէ, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դեռ քրեական հետապնդում է իրականացվում:

Հիշեցնենք, որ Քոչարյանը հուլիսի 27-ին կալանավորվել էր, սակայն ավելի ուշ, Վերաքննիչ դատարանի որոշմամբ, անձեռնմխելիության հիմքով ազատ արձակվել: ՀՔԾ քննիչը սեպտեմբերի 4-ին որոշում է կայացրել Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ