Եթե Պուտինի հետ հանդիպումից հետո ՀՀ-ն կողմ քվեարկի Ադրբեջանին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալուն, դա ՀՀ-ի համար ծանրագույն հարված կլինի. քաղաքագետ
Պատճառները․
– արտգործնախարարության ներկացուցչի հայտարարությունից հետո նման քայլը միջազգային հարթակներում կդիտարկվի, որ Հայաստանի պաշտոնական խոսքը զրոյական արժեք ունի,
– դա կիջեցնի Հայաստանի միջազգային վարկը, որպես երկիր, որը ի վիճակի չէ իր շահերը պաշտպանել անգամ ազգային անվտանգության ոլորտում,
– Դա ՀԱՊԿ-ում կիջեցնի Հայաստանի վարկը և մյուս անդամ երկրների համար նշան կլինի, որ Հայաստանի հետ արհամարհական լեզվով է պետք խոսել,
– Ալիևի վարկը Ադրբեջանում կբարձրանա, որը բավականին իջել էր հայկական հեղափոխությունից հետո, կասի տեսեք, հեղափոխությունն որքան է իջեցնում երկրի վարկը, ավելի լավ է ուժեղ ղեկավար ունենալ։
Խորհուրդ, եթե պաշտոնական խոսք է ասվում, ապա պետք է մի քանի անգամ դա կշռել, նոր խոսք ասել, որ չլինի Շանթի դեպքը, երբ առաջին դեմքը մարդուն քաղբանտարկյալ է ճանաչում, հետո ասում, որ թող ինքն իր հարցերը լուծի, դա մեզ չի վերաբերվում։ Այնինչ «քաղբանտարկյալ» ունենալը ոչ թե քաղբանտարկյալի պրոբլեմն է, այլ երկրի միջազգային պարտավորությունը։
Պետք է հասկանալ, որ խոսքը արժեք ունի և եթե երկրի ներսում կարելի է այն բազմաթիվ անգամ փոխել, ապա արտաքին հարթակներում խոսք փոխելը հարված է երկրին։
Հ.Գ. Եթե մի երկրի ղեկավար, որը պաշտոնական հանդիպման ժամանակ Հռոմի պապին մի քանի ժամ սպասեցնել է տալիս, զանգում է քո երկրի նախկին նախագահին, որը քրեական հետապնդման է ենթարկվում ու շնորհավորում ծնունդը ու ամենապաշտոնական կայքում դրա մասին տեղեկատվություն տարածում, դա համարել որպես անձնական գործ, նույնպես մարդկանց հիմարացնելու փորձ է, դա նույնպես սեփական խոսքը ու մարդկանց, ում ուղղված է այդ խոսքը,
չհարգելու օրինակ է»։