12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նոր վիրուս, որն ազդում է հակավիրուսների վրա

MalwareHunterTeam-ի կիբեր անվտանգության մասնագետները հայտնաբերել են ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի անունով վտանգավոր ծածկագրային վիրուս: Այս մասին հաղորդում է BleepingComputer-ը:

Եթե սարքը վարակվում է այս վիրուսով, էկրանին հայտնվում է ԱՄՆ 44-րդ նախագահի լուսանկարը: Այն սկսում է ճնշում գործադրել սարքում առկա հակավիրուսային ծրագրերի վրա: Մասնագետները վիրուսի որոշակի ազդեցություն են հայտնաբերել այնպիսի հայտնի ծրագրերի վրա, ինչպիսիք են Կասպերսկին և McAfee-ն:

Հակավիրուսային համակարգերը վարակելուց հետո վնասակար ծրագիրը ստուգում է համակարգիչը և վնասում exe ֆորմատի բոլոր ֆայլերը: Այն ազդում է նաև Windows թղթապանակում առկա ֆայլերի վրա: Երբ որևէ մեկը գործարկում է այդ ֆայլերը, ավտոմատ կերպով ակտիվանում է նաև վիրուսը:

Թե ինչպես է տարածվում վիրուսը, դեռևս հայտնի չէ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ