14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Փաշինյանը՝ Պուտինի կողմից Քոչարյանին շնորհավորելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքի մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում։

«Դա անձնական հարաբերությունների խնդիր է։ Ընդհանրապես, հասցնելով ճանաչել ՌԴ  նախագահին, կարող եմ ասել, որ նա մարդկային կապերը շատ է գնահատում է եւ պահպանում է աշխարհի տարբեր երկրների ներկա եւ նախկին ղեկավարների հետ»,–նշեց Փաշինյանը։

Նա որպես ասվածի ապացույց հիշեցրեց, որ ՌԴ նախագահը վերջերս մասնակցեց Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլի հարսանյաց արարողությանը, չնայած Եվրամիության հետ խնդրահարույց հարաբերություններին. «Դուք  տեսաք, որ վերջերս, չնայած ԵՄ–ի հետ բավականին պրոբլեմատիկ հարաբերություններին, նա մասնակցեց Ավստրիայի բարձրաստիճան պաշտոնյայի հարսանյաց արարողությանը, ինչը նշանակում է, որ մարդկային կապերը նրա համար առանձնահատուկ նշանակություն ունեն»։

Դիտարկմանը, թե Պուտինը 10 տարի չէր շնորհավորել Ռոբերտ Քոչարյանին, Փաշինյանը կատակեց. «Ես, ճիշտն ասած, վիճակագրությանը ձեր նման ուշադիր չեմ հետեւում»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ