05 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Անփորձությունն է խոսում, որը կարծում եմ կշտկվի. Քաղտեխնոլոգը՝ Հայկ Մարությանի ելույթի մասին

Արդեն երկու օր է հասարակության կողմից քննադատության բուռն ալիք է բարձրացել Երեւանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանի արած հայտարարության շուրջ: 

Հիշեցնենք՝ վերջինս  ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում ասել է, որ իրենք դրամահավաքն անցկացնում են իրենց քաղաքական պայքարը շարունակելու համար, եւ ավագանու ընտրություններին մասնակցող իրենց թիմը ուժեղ է. «Նույնիսկ կարող եմ ասել՝ մեր թիմի դեմը խաղ չկա»:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով վերը նշվածին ասաց, որ Հայկ Մարությանը թեև ոչ քաղաքական դաշտում, բայց  կառավարման փորձ անշուշտ ունի, իսկ քաղաքական հայտարարությունների մեջ նա դեռևս անփորձ է. «Հայկ Մարությանի ելույթը բավականին լուրջ փորձաքար էր իր համար, նա պետք է ավելի հստակ ձևակերպի իր մտքերը, որպեսզի առիթ չտրվի այս կամ այն մեկնաբանությունների»,-նշեց Քոչարյանը:

Կարեն Քոչարյանի կարծիքով՝ Հայկ Մարությանը «սև և սպիտակ» ասելով նկատի չի ունեցել այն ուժերին, որոնք առաջադրված են այժմ, այլ՝ այն  ուժերին, որոնք եղել են ապրիլին. «Անփորձությունն է խոսում, որը կարծում եմ կշտկվի»,-հավելեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ