23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայկ Մարությանի պարզաբանումները կիսատ էին եւ թերի. Հովսեփ Խուրշուդյան

Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի պարզաբանումները թերի էին եւ կիսատ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ժառանգություն» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու ընտրություններում կուսակցության ցուցակի 3-րդ համար Հովսեփ Խուրշուդյանը:

«Հայկ Մարությանի այսօրվա պարզաբանումը ներողություն չէր սխալ, շատերի համար վիրավորական արտահայտությունների համար, բայց գոնե երեկվա ասածների կարեւոր վերանայում էր: Էլի լավ է:

Սակայն այդպես էլ անդրադարձ չարեց իր երեկվա այն հայտարարությանը, որ, բառացի «Իմ քայլը» դաշինքում ներկա են բոլոր այն ուժերը, բոլոր այն մարդիկ, ովքեր մի՛շտ, ոչ միայն այս վերջին եւ վճռորոշ հեղափոխության ժամանակ, այլ տարիների ընթացքում ներկա էին բոլոր ընդվզումներին, բոլոր պայքարներին, բոլոր այն պայքարներին, որոնք մղվել են հանուն արդարության, հանուն մարդկանց, հանուն Հայաստանի, եւ հանուն Երեւանի»: Այնպես որ համարում եմ նրա այսօրվա պարզաբանումները կիսատ եւ թերի»,- գրել է Խուրշուդյանը:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ Երեւանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում ասել է. «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են։ Որովհետեւ մենք եւ մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ-որ ամբիցիաներ չունի»:

Մարությանը նաեւ նշել էր, որ իրենք դրամահավաքն անցկացնում են իրենց քաղաքական պայքարը շարունակելու համար, եւ ավագանու ընտրություններին մասնակցող իրենց թիմը ուժեղ է. «Նույնիսկ կարող եմ ասել՝ մեր թիմի դեմը խաղ չկա»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ