23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

1917 թ. ռուսական հեղափոխությունը եւ 2018 թ. հայկական հեղափոխությունը տարբեր են. Մհեր Շահգելդյանը՝ Հայկ Մարությանին

«1917 թվականի ռուսական հեղափոխությունը եւ 2018 թվականի Հայկական հեղափոխությունը տարբեր են, սրանք չ կարելի շփոթել: Վաղուց անցել են սեւ եւս սպիտակ ուժերի, սպիտակ եւ կարմիր ուժերի գաղափարները»,-անդրադառնալով Երեւանի ավագանու ՔՊ ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի հայտարարությանը ասել է «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ, նախընտրական ցուցակի առաջին համարն զբաղեցնող Մհեր Շահգելդյանը:

Նրա խոսով, ոչ միայն այս այլեւ  «Մեր դեմ խաղ չկա» մոտեցումն է անընդունելի: «Ցավոք, այս կարգախոսը Հայաստանին բերեց այս իրավիճակին»,-նկատել է Մհեր Շահգելդյանը: Շահգելդյանն ասել է, որ այս մոտեցումը դեմ է հեղափոխության հռչակած գաղափարներին ու իրական ժողովրդավարությանը, որտեղ պետք է ապահովված լինի իրական բազմակարծությունը:

Շահգելդյանի խոսքով, Երևանի ավագանու ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտ է ներկայացրել, որովհետև համարում են, որ այս ընտրությունը Հայաստանի համար կարևոր են և հեղափոխությունից հետո իրապես ընտրություններ կլինեն: Մհեր Շահգելդյանի կարծիքով, Երևանն ունի նորարարությունների կարիք: ՕԵԿ-ը, ըստ նրա, ներկայացնում է երիտասարդների պրոֆեսիոնալ թիմ, որոնք գիտնականներ են և ունեն աշխատանքային փորձ:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ