17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Պատերազմ չի լինի, հանգիստ ապրեք՛՛

՛՛Մենք պարտավոր ենք հարգել այդ մարդկանց որոշումը: Եթե իրենք որոշել են անկախանալ, դա իրենց խնդիրն է՛՛,-՛՛Արձագանք՛՛ խմբի անդամ Արտավազդ Բայաթյանն այսպես է մեկնաբանում Ղրիմի իրադարձությունները: Նրա խոսքով, տարօրինակ է այն, ինչ ներկայացնում էր ՌԴ-ը, ՀՀ-ը քիչ էր անդրադառնում: ՛՛Երևի մեր զսպվածությունը, հասկանալի է, թե ինչի համար էր՛՛:

Բայաթյանին այս իրադարձությունների մեկնաբանությունը հիշեցնում է արցախյան շարժման սկիզբը, երբ ՌԴ-ը ներկայացնում էր շարժումը “ոչ կոռեկտ ձևով”:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը ևս վստահ է՝  այս հարցում մեր իշխանությունների պահվածքը ճիշտ է:

՛՛Մենք պարտավորված ենք ընդունել որևէ բան, որը բխում է մեր շահերից: Եթե որոշում ենք կայացնելու, որ դեմ է լինելու մեր շահերին, ուրիշի շահերին է ծառայելու”: Վերջինս շեշտեց, որ Ղրիմի խնդիրը սխալ է վերլուծել Ղարաբաղի հետ համեմատության մեջ, քանի որ Ղարաբաղը երբևէ չհամակերպվեց իր ճակատագրի հետ:

՛՛Մեզ համար Ղարաբաղին թիկունք կանգնելը ոչ թե Ադրբեջանին պատժելու համար էր, այլ մեր եղբայրների թիկունքին կանգնելու: Իսկ վերջին հարյուր տարվա պատմությունը ցույց է տալիս, որ երբ աշխարհում տեղի է ունենում խիստ բևեռացում, մենք ահավոր տուժում ենք՛՛: 

Ի դեպ, Բաբայանը վստահ է, որ պատերազմի հավանականություն կա, սակայն քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը միանշանակ գտնում է, որ պատերազմ չի լինի: ՛՛Պատերազմ չի լինի, հանգիստ ապրեք՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ