06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կրակոցներ՝ Էջմիածնի քաղաքապետարանի մոտ

Էջմիածնի քաղաքապետարանի մոտ կրակոցներ են հնչել: Ենթադրյալ հանցագործության կատարման մեջ կասկածվողներից մեկի ինքնությունը պարզվել է:

Միջադեպի վերաբերյալ ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 19:35-ին, Էջմիածնի քաղաքապետարանից հաղորդում է ստացվել, որ շենքի մոտակայքում վիճաբանություն է, կրակոցի ձայն է լսվել:

« Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը, որը պարզել է, որ ժամը 19:00-ի սահմաններում Էջմիածնի Մաշտոցի փողոցում գտնվող նախկին կինոյի շենքի դիմաց անհայտ անձինք վիճաբանել են միմյանց հետ,որի ընթացքում չպարզված զենքից կրակոց է արձակվել, դեպքի վայրում հայտնաբերվել է երկու պարկուճ և մեկ ռետինե մահակ»,- ասաց Զարզանդ Գաբրիելյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է հանցագործության ենթադրյալ մասնակիցներից մեկը, ով ներկայացել է Վաղարշապատի  քննչական բաժին, տվել ինքնախոստովանական ցուցմունք,    կատարվում է նախաքննություն:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ