03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը գիտելիքի օրն սկսել է Սևանի թիվ 3 դպրոցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուսումնական տարվա առաջին օրը՝ սեպտեմբերի 1-ին, ժամանել էր Սևան քաղաքի թիվ 3 դպրոց։

Վարչապետը նկատեց, որ այսօր Նոր Հայաստանի 1-ին սեպտեմբերի 1-ն է, որը նոր էջ է Հայաստանի պատմության մեջ։

«Կարծում եմ՝ ամենակարևոր արձանագրումը պետք է լինի ոչ թե գնահատականը, այլ գիտելիքը։ Նոր Հայաստանում կարևոր է լինելու ոչ այն, ինչ անգիր ենք արել, այլ հմտությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Դիմելով ուսուցիչներին՝ վարչապետը նշեց, որ ուսուցիչը պետք է իր առջև խնդիր դնի ոչ միայն ինչ-որ տվյալներ փոխանցելու, այլ երեխաներին պատրաստելու թռիչքի։ 

«Մենք մեր հայրենիքը, մեր ժողովրդին պետք է պատրաստենք թռիչքի՝ նոր վերելքների, բարձունքների հասնելու համար։ Այս դժվարին խնդրի համար պետք է կարողանանք միավորել մեր ուժերը։ Շնորհավորում եմ հաղթական ժողովրդի հաղթական երեխաներին, ովքեր նոր էջ են բացում Նոր Հայաստանում»,- հայտարարեց Ն. Փաշինյանը։

Սևանի թիվ 3 դպրոցի տնօրեն Լուսինե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին սեպտեմբերի 1-ին հենց իրենց դպրոց այցելելու համար.

«Մեր օրը տոնական է դարձել, որ այսօր մեզ հետ է վարչապետը։ Ոչ բոլոր երեխաներն են նման հնարավորություն ստանում՝ գիտելիքի օրը վարչապետի հետ սկսելու։ Համոզված եմ, որ մեր երեխաներին սա լրացուցիչ ոգևորություն կհաղորդի»,- նշեց նա։

Տնօրենը նաև հայտնեց, որ Սևանի թիվ 3 դպրոցն այսօր համալրվեց 111 առաջին դասարանցիներով։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ