18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչի՞ իմ ընտանիքին բնակարանով չեք ապահովում. Նամակ վարչապետին /լուսանկար/

Արցախի Բերքաբեր գյուղի բնակչուհի Հայկուհի Յակուբովան իր 7 երեխաների հետ այսօր՝ օգոստոսի 30-ին, բողոքի ակցիա էր անցկացնում Կառավարության մոտ: Հայկուհին պահանջում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի  վերջինս լուծի իր բնկարանային խնդիրը եւ երեխաների դպրոց հաճախելու հարցը:

«Արցախի հանրապետության  Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում կիսակառույց տուն ունեմ, բայց հիմա  Գեղարքունիքի մարզի Կախական գյուղում հորական տանն եմ բնակվում 7 երեխաների հետ: Ամուսինն էլ արտագնա աշխատանքի է մեկնել: Շատ պարտքեր ունենք, 88 հազար դրամ թոշակով ենք ապրում: 7 երեխաներիցս 4-ը դպրոցական են,բայց չեմ կարողանում դպրոց ուղարկել, միջոց չունեմ: Եկել եմ բողոքեմ, որ գոնե կիսակառույց տունը վերջացնեն, երեխաներին դպրոց ուղարկեմ»,-ասաց կինը:

Նա նշեց, որ ամուսինն էլ հիվանդ է, ստամոքսի հիվանդություն ունի, լյարդը բորբոքված է: Այդ հիվանդությունները ձեռք բերել հացի փռում աշխատելու ժամանակ, հիմա էլ մեկնել է արտագնա աշխատանքի:

«Ես ուզում եմ վարչապետին դիմեմ,  որ ասում եք գնացել Արցախ բոլորին բնակարանով ենք ապահովում,ինչի՞ իմ ընտանիքին բնակարանով չեք  ապահովում»,-ասաց Հայկուհին դիմելով վարչապետին:

Նա նաեւ պատմեց, որ հոր եւ 7 երեխաների հետ գիշերել է Կառավարության շենքի մոտ, սակայն պատրաստվում է գյուղ վերադառնալ, քանի որ երեխան հիվանդացել է եւ ջերմում է:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ