04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ոստիկանությունը պարզաբանում է՝ ինչու են երաժիշտներին բերման ենթարկել

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել այն տեսանյութի առնչությամբ, որտեղ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկում երկու օտարերկրացու:

Պարզաբանման մեջ ասված է. 

«Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են ոստիկանության ծառայողները բերման ենթարկում երկու օտարերկրացու: Տեսանյութը տարատեսակ կարծիքների ու մեկնաբանությունների առիթ է տվել, ուստի հարկ ենք համարում պարզաբանել: 

Ոստիկանությունը որևէ խնդիր չի տեսնում երաժշտության ու փողոցային երաժիշտների աշխատանքի մեջ: Խնդիրն այն է, որ երաժշտությունը չվերածվի աղմուկի և անհարմարավետություն չպատճառի հասարակության մյուս անդամներին: Ուստի ոստիկանությունը, նկատի ունենալով, որ Հյուսիսային պողոտան նաև բնակելի տարածք է, փողոցային երաժիշտներին հորդորել է պահպանել լռության ռեժիմը, նվագելու համար ընտրել բնակարաններին չհարող տարածքներ ու զերծ մնալ չափազանց աղմկոտ կատարումներից:

Ինչ վերաբերում է բուն միջադեպին, ապա օգոստոսի 29-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայից, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 175 հոդվածի հիմքով (Հասարակական վայրերում ոչ սթափ վիճակում հայտնվելը), իսկապես ոստիկանության Կենտրոնական բաժին են բերվել Ուկրաինայի Հանրապետության երկու քաղաքացի, կազմվել են համապատասխան արձանագրություններ, և նրանք օրենքով սահմանված կարգով ազատ են արձակվել:

Քաղաքացիները ոստիկանություն բերման են ենթարկվել, որովհետև խախտել էին հասարակական կարգն ու համակեցության կանոնները: Ու զարմանալի են անհիմն մեկնաբանություններն ու հարցադրումները, մասնավորապես, ոստիկանական գործողության կապակցությամբ: Հիշյալ անձինք վիճաբանության մեջ են մտել տարածքում գտնվող քաղաքացիների հետ, հայհոյել, իսկ երբ միջամտել են ոստիկանները, հրապարակված տեսագրություններից էլ երևում է, որ իրավախախտներից մեկը ուղղակի պասիվ դիմադրություն է ցույց տվել ոստիկանության ծառայողներին, ինչը, օրենքի համաձայն, կարող է հաղթահարվել ֆիզիկական ուժի գործադրմամբ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ