09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Իմ հրաժարականի մասին լուրերը մեկնաբանելու ցանկություն չունեմ. Օսիպյան

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պնդում է՝ հոկտեմբերին իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում  հայտնեց նա։

«Իմ հրաժարականի մասին լուրերը մեկնաբանելու ցանկություն չունեմ այնպես, ինչպես ցանկություն չունեմ իմ հայրենիքը լքելու»,–նշեց ոստիկանապետը։

Նա հավաստիացրեց՝ դեռ անելիքներ ունի այս պաշտոնում եւ երկրում։

Օսիպյանի` հոկտեմբերին սպասվող հրաժարականի մասին գրել էր «Իրավունք» օրաթերթը։ Ըստ պարբերականի` մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանափոխությունը, ոստիկանական կուլիսներում արդեն իսկ շշուկներ կային, որ Օսիպյանը պատրաստվում է բնակություն հաստատել Եվրոպայում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ