04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մահացել է Իոսիֆ Կոբզոնը

Ութսուն տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, սիրված երգիչ Իոսիֆ Կոբզոնը: Այս մասին տեղեկացնում է echo.msk.ru-ն: Մի քանի օրից՝ սեպտեմբերի 11-ին, կլրանար նրա 81-ամյակը։
Նա համարվում էր խորհրդային էստրադայի հավաքական կերպարը։

Հուլիսի 27-ին հաղորդվել էր, որ երգչին միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին: Դրանից առաջ Կոբզոնին տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկի նյարդավիրաբուժության բաժանմունքի վերակենդանացման բաժին: Նրա վիճակը գնահատվում էր կայուն ծանր:
Նույն օրը Կոբզոնի մամուլի քարտուղար Վարվարա Վինոգրադովան հայտնել է, որ երգչի հոսպիտալացումը պլանային էր և որ նա չի տեղափոխվել վերակենդանացման բաժին: Նույն հայտարարությամբ հանդես էր եկել երգչի կինը՝ Նինել Կոբզոնը:
Կոբզոնի մոտ քաղցկեղ է ախտորոշվել 2005 թվականին:
Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 23-ին Իոսիֆ Կոբզոնը պարգևատրվել է Հայաստանի Պատվո շքանշանով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ