20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նոր մանրամասներ Րաֆֆի Հովհաննիսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ նոր մանրամասներ են ի հայտ գալիս Րաֆֆի Հովհաննիսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից։

“Պարզվում է՝ Հովհաննիսյանը ոչ միայն առարկություններ է ունեցել հանդիպման վայրի հետ կապված, այլեւ հանդիպումների ձեւաչափի։Արդեն հայտնի է, որ, ի տարբերություն ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի, նա Ծառուկյանի հետ հանդիպել է ոչ թե կոնյակի գործարանում, այլ նրա Առինջի տանը, որը խորհրդավորությամբ հայտարարվեց՝ “հանդիպում մասնավոր տարածքում”: Րաֆֆու պահանջով հանդիպումը չի տեսաձայնագրվել:

Մեր աղբյուրներն ասում են, որ Ր. Հովհաննիսյանի գլխավոր առաջարկը եղել է հանդիպում կազմակերպել քառյակի լիդերների մակարդակով։ “Ժառանգության” ղեկավարն իր միտքն այսպես է բացատրել, որ իր, Ծառուկյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հրանտ Մարգարյանի՝ առաջին գծում հայտնվելու փաստը թե հասարակության մակարդակում վստահությունը կմեծացնի այս ուժերի նկատմամբ, եւ հարկ եղած դեպքում իրենք առանց վարանելու իշխանությանը փողոցով կսպառնան, թե իշխանության վախը կմեծանա։ Նա պահանջել է նաեւ, որ այդ ձեւաչափում քննարկման դրվի ամբողջական իշխանափոխության հարցը։

Բնականաբար, պահանջը մերժվել է ԱԱԽ անդամ ԲՀԿ առաջնորդի կողմից։ Սրանից հետո քառյակում կասկածներ են առաջացել, որ “Ժառանգությունն” ինչ-որ պահի կարող է լքել այս ձեւաչափը եւ իր խաղն առաջ տանել”,- գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ