23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բարեփոխումները չպետք է լինեն հապշտապ, «ափալ-թափալ». Նիկոլ Փաշինյան

Մենք ընդարձակ բարեփոխումներ պետք է իրականացնենք, դրանք չպետք է լինեն հապշտապ, «ափալ-թափալ», չմտածված: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ ինքը նախորդ նիստերից մեկում հայտարարել էր, որ կառավարության ադապտացիոն շրջանն ավարտված է եւ պետք է լրջորեն զբաղվել բարեփոխումների լայնածավալ գործողություններով:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք բարեփոխումների մեր մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով Հայաստանում առկա քաղաքական իրողությունները: Ընդհանրապես ընդունված է ասել, որ բարեփոխումները, այսպես ասած, ցավոտ գործընթաց են, ես կարծում եմ, որ այս տրամաբանությունից պետք է հրաժարվենք, որովհետեւ բարեփոխումների մեր ալգորիթմը պետք է լինի ընդարձակ երկխոսությունը հանրության հետ, համաձայնության հաստատումը այս կամ այն բարեփոխումների ուղղությամբ: Եթե բարեփոխումներ իրականացնելու համար ունենք բավարար փաստարկներ, ապա այդ նույն փաստարկներով պետք է ներկայանալ հանրությանը»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ դա արդյունավետ ճանապարհ է:

Փաշինյանի խոսքով, իրենց բոլոր քայլերը պետք է բխեն նոր կառավարման համակարգից, որը պատմականորեն կոչվում է ուղիղ ժողովրդավարություն:

Անդրադառնալով հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին, վարչապետն ասաց, որ այս հարցով եւս պետք է հաջորդ շաբաթվանից երկխոսություն սկսել հանրության հետ. «Մենք ընդարձակ բարեփոխումներ պետք է իրականացնենք, դրանք չպետք է լինեն հապշտապ, «ափալ-թափալ», չմտածված, դրանք պետք է ուղիղ եւ օրգանական կապ ունենան մեր ազգային շահերի, առաջադրված խնդիրների եւ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության առաջադրած խնդիրների հետ»,-ընդգծեց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ