18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Նուբարաշենի բաց աղբավայրը վտանգավոր է. Կամո Արեյան

Նուբարաշենի բաց աղբավայրը էկոլոգիական, սանիտարական, առողջապահական, քաղաքաշինական տեսանկյունից վտանգավոր է, ոչ մի չափանիշի չի բավարարում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողներին ասաց Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը:

«Իր ստեղծման օրից որեւէ չափանիշի չի բավարարում, այժմ էլ չի բավարարում, դրա համար այն պետք է կոնսերվացվի՝ քաղաքային աղբավայրը կառուցելուն զուգահեռ»,-ասաց Կամո Արեյանը:

Նա նշեց, որ Նուբարաշենի աղբավայրը շահագործող ընկերությունը պետք է հողածածկ անի, սակայն մեկ տարի առաջ է նման գործառույթ իրականացրել. «Այո, թերացել են իրենց աշխատանքների մեջ, հիմա արդեն պահանջել ենք սահմանված ռեժիմով կատարել վիճակը մեղմելու աշխատանքներ, որովհետեւ դա անթույլատրելի է»:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ