18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Մարալիկում կրքերը չեն հանդարտվում. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում կրքերը չեն հանդարտվում. բնակիչները պահանջում են 2007թ. Մարալիկի, ապա խոշորացված Անիի համայնքապետ Արտակ Գեւորգյանի հրաժարականը։

«Ժամանակ»-ի հետ զրույցում բնակիչները իրենց պահանջը բացատրում են հետեւյալ կերպ. «Համայնքապետը ստեղծել է մի կլան, որի մեջ են մտնում իր բոլոր հարազատները. եթե Մարալիկում մի ծրագիր է գործելու, ո՞ւմն է՝ իր մորքուրի ամուսնունը՝ «Ճանշինի» տնօրեն Կարո ձյաձյայինը, ո՞վ պիտի կատարի՝ Կարո ձյաձյան: Սաղ Կարո ձյաձյան է»:

Նրանք նշեցին, թե համայնքապետի բարեկամներից ով ինչ պաշտոն է զբաղեցնում: Բնակիչներից մեկի խոսքով՝ ժամանակները փոխվել են, եւ ժողովուրդն այլեւս չի վախենում. «Ժողովրդից 2 տարվա ժամանակ է խնդրում, որ իր կերած կեղտերը մաքրի: Էս մարդն ասում է՝ արյան գնով էլ լինի, ես իմ աթոռը պիտի պաշտպանեմ. ումի՞ց է պաշտպանում իր աթոռը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ