20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Սամվել Բաբայանը կհամագործակի՞ Ռոբերտ Քոչարյանի հետ. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը վարձակալել է ՕՐՕ դաշինքի Երեւանի Վարդանանց փողոցի ընդարձակ գրասենյակը եւ առաջիկայում սկսելու է ակտիվ քաղաքական կոնսուլտացիաներ, թեեւ ՕՐՕ դաշինքի մաս կազմող ուժերից ոչ մեկի հետ չի համագործակցելու:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝  Սամվել Բաբայանը կհամագործակցի նոր ձեւավորվող «Սասնա ծռեր» կուսակցության հետ:

Չի բացառվում, որ Սամվել Բաբայանը ստվերային համագործակցություն ծավալի Ռոբերտ Քոչարյանի հետ:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, Արցախի նախագահ Բակո Սահակյանի դեմ հնարավոր զանգվածային գործողությունների կոնտեքստում Սամվել Բաբայանը հենց իրեն է դիտարկում որպես Բակո Սահակյանի իրավահաջորդ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ