15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Սահմանափակ կարողություններով անձինք բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն կունենան

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց, որ սահմանափակ կարողություններով անձինք կկարողանան բարձրագույն կրթություն ստանալ Երևանի քաղաքապետարանի և բարձր արվեստների ակադեմիայի համատեղ ծրագրում: Նա նշեց, որ նոր ստեղծված բուհը ամբողջությամբ հարմարեցված է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց: Մոտ ժամանակներս պատրաստվում են լուծել նաեւ զուգարաններից օգտվելու հարցը:

“Ուսման վարձը կազմում է 360.000 դրամ, այն հիմնականում վճարելու են Երևանի քաղաքապետարանն ու բարձր արվեստների ակադեմիան: Առաջինը վճարելու է վարձի 60 տոկոսը, երկրորդը` 30:  Ուսնաողը վճարելու է իր վարձի միայն 10 տոկոսը, որ կկազմի տարեկան մոտ 36.000 դրամ”,- նշեց բանախոսը:

Ըստ Ահարոն Ադիբեկյանի` այստեղ սովորող մարդիկ հետագայում տարբեր եղանակներով կարող են աշխատանք գտնել:

“Նրանք կարող են սովորել ճաշակով հագուստ կարել, գեղեցիկ զարդեր ստեղծել, եւ պատվիրատուներ անպայման կգտնվեն: Պարզապես պետք է, որ սահմանափակ կարողություններով անձինք հավատան, որ իրենք բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ունեն», – ասաց բանախոսը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ