Խաչիկ Ավետիսյանի “մատը խառն” ՝ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալման գործում
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/volodya-avetisy_1395051151.jpg)
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազատամարտիկ Յուրա Աթոյանը հայտարարեց, որ պահեստազորի գնդապետ Վոլոդյան Ավետիսյանի ձերբակալության համար ինքը մեղադրում է փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանին: Նրա դիտարկմամբ վերջինիս “մատը խառն է” այս հարցում:
“Վոլոդյա Ավետիսյանը որ սկսել էր էս պայքարը, նույն փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը խմբեր հավաքեց ու սկսեց զուգահեռ ցույցեր անել: Հենց Վոլոդյային կալանավորեցին, Խաչիկը գետնի տակ անցավ: Ու էսքանից հետո բոլորս էլ համոզված ենք, որ հենց Խաչիկը սարքեց Վոլոդյա Ավետիսյանի գլխին, ինքը իշխանությունների պատվերն էր կատարել”,- ասաց նա:
Ազատամարտիկ Յուրա Աթոյանը հավատացնում է, որ հենց Խաչիկ Ավետիսյանը պառկտում մտցրեց ազատամարտիկների մեջ:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը կալանավորվել է սեպտեմբերի 20-ին և մեղադրվում է խարդախության մեջ: Ազատամարտիկներն ու ընդդիմադիր ուժերը դա քաղաքական հետապնդում են համարում, քանի որ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությանը նախորդել էր նրա կողմից բողոքի ակցիաների կազմակերպումն Ազատության հրապարակում: