04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ընտրակաշա՞ռք Արթիկում. պատգամավորը մեղադրում է Henaran.am-ին

Henaran.am-ի տեղեկություններով` անցած գիշեր Արթիկի քաղաքապետի թեկնածու, Արթիկի սոցապահովության ծառայության պետ  ՀՀԿ-ական  Արսեն Աբրահամյանի կողմնակիցներն ընտրակաշառք են բաժանել:

Ըստ մեզ հասած լուրերի, նրանց մեջ եղել են նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանն ու նրա հայրը: Այդ մասին ահազանգ է ստացել նաեւ ոստիկանությունը:

Ինչպես Henaran.am-ին հաջողվեց ճշտել ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրներից, ահազանգը ստանալուն պես իրավապահները  եղել են նշված տեղում, սակայն ոչ մի արտառոց բան չեն նկատել:

ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը հերքեց իրեն ուղղված մեղադրանքները: “Ինչքան ալկաշ ու խուլիգան իրար ծեծեն, ո՞վ ինչ անի ես եմ մեղավոր”,-ասաց Պետոյանը:

Հիշեցնենք, որ Արթիկի քաղաքապետի աթոռի համար պայքարում է նաեւ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Խաչատուր Վարագյանը: Վերջինիս սատարում է տեղացի հանրապետակնների մեծ մասը, իսկ մյուս թեկնածուին` Արսեն Աբրահամյանին սատարում է ԲՀԿ-ն:

Նշենք, որ անցած շաբաթ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել էր, որ այն համայնքներում, որտեղ առաջադրվել են մեկից ավելի հանրապետական, ապա կուսակցությունը որեւէ մեկին պաշտպանելու որոշում չի կայացրել:

 

Հ. Գ. Չգիտես ինչու, ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը Henaran.am-ին մեղադրեց իր դեմ պատվեր կատարելու մեջ: Ի գիտություն պատգամավորի` նշեմ, որ շահագրգիռ կողմերին լսելն ու նրանց տեսակետները ներկայացնելը պատվեր չի կոչվում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ