08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Թիրախները տարբեր են. ՏՏ ոլորտի նոր օրենքի թերությունը

ՏՏ ձեռ. Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նախագծի ընդունման համար՝ չորս տարի առաջ իրենք  նախագահին ներկայացրել էին երեք կետից բաղկացած  փոփոխությունների փաթեթ: Նա նկատեց, որ վերջին տարիներին Հայաստանը՝ այս բնագավառում 22-23 տոկոս աճ է  գրանցել, չնայած այդ ցուցանիշը կարող է մինչև 30 տոկոսի հասնել:

Օրերս ընդունված “Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին” օրենքի հետ կապված Վարդանյանը մի շարք դիտարկումներ արեց, նշելով, որ թիրախավորումը միանշանակ տարբերվում է պարտադիր կուտակայինի դեմ պայքարող ծրագրավորողների խնդրից:

“Կենսաթոշակայինի հիմնական թիրախը այն աշխատակիցներն են, որոնք լուրջ փորձ ունեն և բավական բարձր աշխատավարձեր են ստացել: Թիրախները տարբեր են՝ երկրորդ օրենքը վերաբերվում է նորաստեղծ ձեռներեցներին հարկային բեռից ազատելուն”,-նշեց Կարեն Վարդանյանը:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը դեմ է բարեփոխումներին, որովհետև, որպես այդպիսին նա բարեփոխում չի տեսնում:

“Ֆինանսական շուկաներում եթե հանկարծակի ռեսուրս հայտնվում, հայտնվում է միայն այն դեպքում , եթե դրա տերը սպասում է օպերատիվ և մեծ եկամուտներ բերող շահույթի: Տվյալ գումարները դեռ չենք հասկանում ինչի պիտի ծառայեն, թափանցիկ չի ծրագիրը”,-ասաց Բոստանջյանը:

“Հայրենական ապրանք արտադրողների” միության նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ նկատեց, որ կատռավարության այս միջոցառումը ՏՏ-ում փոքր բիզնեսի զարգացմանը կնպաստի.” Սա ունի նաև շատ հետաքրքիր մի քաղաքական ենթատեքստ, որն է մենք կունենանք տնտեսական ազատ գործնեությամբ զբաղվողներ”:

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ