23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թող մտնեն մեկ փակ սենյակ ու որոշեն՝ ե՞րբ եւ ինչպե՞ս են կազմակերպում ընտրությունները. Թևան Պողոսյան

«Բոլորն են գիտակցում, որ անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եթե սա է խնդիրը, իմ պատկերացմամբ՝ բոլոր քաղաքական ուժերը պետք է ձեւավորեն կոնսենսուսի բանակցային սենյակ: Թող մտնեն մեկ փակ սենյակ ու որոշեն՝ ե՞րբ եւ ինչպե՞ս են կազմակերպում ընտրությունները»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ մեծամասնությունը կազմող ՀՀԿ-ի կողմից այլ վարչապետ ընտրելու հնարավորության բացառման նպատակով Սահմանադրության փոփոխություններ անցկացնելու նախաձեռնությանը, ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախագահի խորհրդական Թեւան  Պողոսյանը:

Նրա խոսքով՝ եթե ԱԺ քաղաքական ուժերը նշյալ ձեւաչափով պայմանավորվածության արդյունքում փաստաթուղթ ստորագրած լինեին դեռեւս հունիսին, յոթ ամիս անց արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկազմակերպվեին. «Այդ փաստաթղթում կամրագրվեր նաեւ ընտրությունների կազմակերպումը: Քանի որ չարվեց, կանգնած ենք սահմանադրական փոփոխությունների առաջ»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մտավախությանը, թե իր հրաժարականից հետո ՀՀԿ-ն կարող է «թաքուն» այլ վարչապետի ընտրել, Թեւան Պողոսյանը նկատեց. «Գուցե դա հնարավոր սցենար է, բայց արդյո՞ք այդ սցենարն է պետք մեր երկրին: Քաղաքական ուժերի միջեւ բանակցություններով կարելի է լուծում գտնել.  չէ՞ որ ՀՀԿ-ն, օրինակ, համաձայնել  է ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումներին մասնակցել»:

Հիշեցնենք, որ ըստ որոշ գնահատականների՝ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն Մարտի մեկի հայտնի քրեական գործով մեղադյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է լինելու, որն արդեն իսկ հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին:

«Թող վերադառնա…Ասել է՝ ընդունեք ի գիտություն: Որքանո՞վ էր նրա մտադրությունը հիմնավոր, կերեւա նախընտրական պայքարում, եթե նա որոշի մասնակցել»,-կարծիք հայտնեց Թեւան Պողոսյանը՝ ճիշտ չհամարելով Ռոբերտ Քոչարյանի փոխարեն մեկնաբանել վերջինիս քաղաքական հայտարարությունները: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ