28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Անպայման կհանդիպեմ Արա Բաբլոյանի հետ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե Արա Բաբլոյանի հայտարարությունից հետո, որ  փորձ է արվում ճնշել պատգամավորներին, կհանդիպի՞ Արա Բաբլոյանի հետ:

«Ճնշում չկա, ես պարզապես բոլորին կոչ եմ անում հաշվի նստել ժողովրդի տեսակետի հետ: Այո, կհանդիպեմ Արա Բաբլոյանի հետ, ինչո՞ւ ոչ: Անպայման կհանդիպեմ, կքննարկեմ, որպեսզի որևէ մեկի մոտ որևէ հավելյալ մտավախություն չլինի: Մեզ համար շատ կարևոր է, որ մեր բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ ԱԺ պատգամավորները, այդ թվում՝ մնացած բոլորը մեր քաղաքական գործունեության բովանդակությունը ճիշտ ընկալեն»,-ասաց Փաշինյանը:
Հարցին, թե Փաշինյանը տարբերակ տեսնո՞ւմ է, որ ՀՀԿ-ն խորհրդարանում կքվեարկի այլ թեկնածության, օրինակ՝ Քոչարյանի օգտին, Փաշինյանն ասաց. «Ես տարբերակ չեմ տեսնում, ես ցանկանում եմ ցույց տալ, որ հարկավոր է իրավիճակը գնահատել իրատեսական, ռեալ՝ ավելորդ բարդություններից խուսափելով:

Հիշո՞ւմ եք՝ ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասում էի, որ ինքն իրավիճակը ճիշտ չի գնահատում: Ես կարծում եմ՝ ՀՀԿ-ն իր ղեկավարությամբ շարունակում է իրավիճակը ճիշտ չգնահատել: Ոչ մի բան ձեռնարկելու անհրաժեշտություն չկա, պետք է մարդկանց հետ խոսել, ներկայացնել իրավիճակը, որ նրանք ավելի ռեալ գնահատեն այն»:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված սահմանադրական փոփոխությունը, որով անհրաժեշտ չէ ԱԺ-ի լուծարման համար վարչապետի հրաժարականը, Փաշինյանը մտավախություն ունի, որ չի վերադառնա իշխանության, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Սահմանադրական փոփոխությունն ինքնանպատակ չէ, կարող են լինել այլ լուծումներ, որոնք այդ հարցերն օրակարգից կհանեն, բայց, ընդհանուր առմամբ, ես ուզում եմ հետևյալն ընդգծել, որ որևէ քայլ չի կարող դուրս լինել Սահմանադրության և սիրո  հեղափոխության տրամաբանությունից»:
Փաշինյանը հայտնեց, որ մտավախություն չկա, իսկ իշխանությունը ժողովրդինն է. «Ես չեմ ուզում, որ ժողովուրդը ոմանց ապացուցի, թե որն է երկրում իշխանությունը»:
Իսկ թե այդ դեպքում ի՞նչ տարբերություն խորհրդարանական ընտրությունը կլինի վարչապետի հրաժարականի դեպքում, թե՞ առանց հրաժարականի, Փաշինյան ասաց, որ դա սցենարներից մեկն է:
Հարցին էլ, թե հիմա ՀՀԿ-ի կողմից նման փորձեր արվո՞ւմ են, Փաշինյանն ասաց, որ ոչ թե փորձեր են արվում, այլ նման փորձերի մասին փորձ են անում խոսել. «Պետք չէ»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ