06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Նման ժայթքումները, ճգնաժամերը դառնում են սոսկ ժամանակի ու տեխնիկայի հարց

”Վստահաբար, Ղրիմի բնակչությունը կողմ կարտահայտվի Ուկրաինայի կազմից դուրս գալու և Ռուսաստանի կազմ վերադառնալու հարցադրմանը: Ենթադրաբար, Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը չի շտապի “վավերացնել” հանրաքվեի արդյունքները: Փոխարենը, կսկսվի “մեծ խաղի” եզրափակիչ ակտը: Արևմուտքի և Ռուսաստանի միջև քաղաքական սուր հակադրության հռետորաբանությունը, պատժամիջոցների սպառնալիքներն ու փոխադարձ վիրավորանքը կամաց-կամաց իր տեղը կզիջի, արդեն նոր իրողությունների հաշվառմամբ, ստեղծված իրավիճակում, քաղաքական փոխընդունելի, թեկուզև ժամանակավոր լուծում գտնելու շահի գիտակցությանը: Լուծում, որը նախ կբավարարի ներգրավված հիմնական կողմերին՝ Արևմուտքին և Ռուսաստանին (օրինակ Ուկրաինան ֆեդերալ պետության վերածելու եղանակով): Կշահեն երկուսն էլ՝ և՛ Արևմուտքը և ՛ Ռուսաստանը: Չի շահի, բնականաբար, Ուկրաինան: Եվ այլևս, գոնե տեսանելի ապագայում չի լինի վերադարձ դեպի անցյալ: Այդպիսին է պատմության տրամաբանությունը: Դաժան, բայց՝ ուսանելի:

P.S. Այն, ինչ տեղի ունեցավ և այսօր էլ ընթանում է Ուկրաինայում ևս մեկ անգամ արձանագրում է պատմության, դրա նարացիայի, հավաքական հիշողության անհաղթահարելի ուժը: Երբ էթնիկ հանրությունը, ժողովուրդը, ազգը չի կիսում սեփական անցյալի՝ պատմության միատեսակ ընկալումը, նման ժայթքումները, ճգնաժամերը դառնում են սոսկ ժամանակի ու տեխնիկայի հարց: Հետևություններ կարող են անել բոլորը: Բոլորը”,-Facebook-յան իր էջում գրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ