13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Տարոն Մարգարյանը դադարեցրել է իր լիազորությունները, բայց ոչ կյանքը. Կամո Արեյան

Տարոն Մարգարյանը դադարեցրել է իր լիազորությունները, բայց ոչ կյանքը:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը:

Նա նշեց, որ նախկին քաղաքապետի հետ հանդիպում է, ունի մարդկային հարաբերություններ: Իսկ ինչ վերաբերում է նոր քաղաքապետից ունեցած ակնկալիքներին, աշխատանքը նրա հետ շարունակելու հավանականությանը, Արեյանն ասաց. «Իմ պատկերացումն իմ անձնական տեսլականն ու գաղտնիքն է: Իմ ցանկությունները մի՛ քչփորեք»:

Անդրադառնալով քաղաքապետի ՔՊ–ական թեկնածու Հայկ Մարությանին՝ նա ասաց. «Հայկ Մարությանի մասին ոչինչ չունեմ ասելու։

Քաղաքապետի պաշտոնակատարը նշեց, որ ընտանիքից վեր սիրում է երկիրը և սահմանապահի հսկողությամբ պատասխանատու է իր աշխատանքին: Իսկ իր փորձը մյուսներին փոխանցելու մասին Արեյանն ասաց, որ ժլատ ու փոքրոգի չէ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ