23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանը մի բան ճիշտ է ասում՝ էն հիսուն-հիսունը ո՞ւր ա, տղե՛րք

Գուրգեն Եղիազարյանը օգոստոսի 17-ին Երևանում տարօրինակ երիտասարդների է տեսել, որոնք տանում էին Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի լուսանկարները, որոնց վրա խաչ էր քաշած.

«Այդպիսի թշնամական վերաբերմունք չպիտի լինի»,-ասում է նա:

Ըստ նրա՝ մի երկրում ենք ապրում, որտեղ հարձակվում են սրբազանի վրա. «Թուրքը նույնիսկ այդպիսի բան իրեն թույլ չէր տա, ատելով մեզ այդպիսի բան չէին անի»:

Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ ամեն օր Հայաստանը հետ քայլ է կատարում ժողովրդավարություն ասվածից.

«Եկեք դատենք ապօրինի ընտրությունների համար, եկեք դատենք չորս հարյուր հազար արտագաղթի համար, դուք դա չարեցիք, որ բռնեք հետո բաց թողնեք հա՞»,-նշում է Եղիազարյանը:

Ըստ նրա Ռոբերտ Քոչարյանը մի բան ճիշտ է ասում. «Էն հիսուն-հիսունը ու՞րա, տղերք, ես շատ բան չեմ ասում, որ նրա ջրաղացի վրա ջուր չլցնեմ»:

Գուրգեն Եղիազարյանը ցիտում է իր մի քանի տարի առաջ ասված միտքը.

«Տարիներ առաջ ասել եմ, որ Սերժ Սարգսյանը Հայաստանը դարձնում է տարանցիկ գոտի նարկոդիլերների համար, Սերժ Սարգսյանը ցանկանում էր փախչել իշխանությունից, հարմար պահը գտավ փախավ, եթե իրեն վարչապետ չկարգեր, յուրայինները կսպանեին»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ