24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Է՛լ Հ1, է՛լ «Ազատություն», է՛լ բլոգերներ, է՛լ իշխանության լծակներին հասած ՀԿ-ներ երեկվանից խառնվել են իրար. Ա. Աշոտյան

Իշխանական ագիտպրոպը երեկվանից խառնվել է իրար` վարչապետի աշխատակազմի ղեկավարի սկանդալային շրջաբերականի հետ կապված:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

«Է՛լ Հ1, է՛լ «Ազատություն», է՛լ բլոգերներ, է՛լ իշխանության լծակներին հասած ՀԿ-ներ:

Ակնհայտ չբավարարվելով վարչապետի մամլո խոսնակի ոչ շատ հաջող հայտարարությամբ (Մի խումբ պաշտոնյաններ, Կառավարությունում մնալով, կոռուպցիա են քարոզում. վարչապետի մամուլի խոսնակը՝ ԶԼՄ-ների հետ առնչվելու կարգի անհրաժեշտության մասին) և չսպասելով վարչապետի պաշտոնական արձագանքին, փորձում են ետ բերել երեկվա կորցրածը:

Հարգելի՛ գործընկերներ, մի՛ շտապեք, առավել խոհեմ կլինի դադար վերցնել, տեսնել՝ թեման ինչպես է զարգանալու:

Արխիվային կադրերն էլ ազատ տնօրինեք, բայց միակողմանի մի՛ եղեք, օրինակ, վերհիշե՛ք նաև Նիկոլ Փաշինյանի զանազան գնահատականները՝ ԱԺ-ում հնչեցրած:

 

Թե՞ իրողության փոփոխությունը միայն ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերին էր վերաբերվում։)

Կրկնում եմ՝ բարձրացված թեման և վարչապետին ուղղված հարցերը բացառապես իրավական հարթության մեջ են: Ու վարչապետի պատասխանից կախված, որը նա պարտավոր է տալ ՀՀ Սահմանադրության 112 հոդվածի շրջանակներում, խոստանում եմ թեմայի շարունակություն:

Հիշեցնենք, որ երեկ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էր, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի շրջաբերականը սահմանափակելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը։

Մեկնաբանելով շրջաբերականի անհրաժեշտությունը՝ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը  շեշտել էր, որ մի խումբ պաշտոնյաներ, մնալով Կառավարությունում, կոռուպցիա են քարոզում։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ