24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանն ազատ է արձակվել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկլյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը րոպեներ առաջ ՔԿՀ-ից ազատ է արձակվել։ Այս մասին ասաց վերջինիս փաստաբան Արմեն Մելքոնյանը։

«Ես, որպես Էդուարդ Բաբայանի պաշտպան, միջնորդություն եմ ներկայացրել։ Դատարանը բավարարել է միջնորոդությունը և 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել վերջինիս։ Ես 50 միլիոն էի առաջարկել, դատարանը 20-ը բավարարեց»,- ասաց Արմեն Մելքոնյանը։

Քննչական կոմիտեն ավելի վաղ հաղորդել էր, որ հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կրծքավանդակի կոտրվածքով ու այլ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 50-ամյա տղամարդ:

Հաղորդվում էր, որ նախնական տվյալներով՝ տուժողին մարմնական վնասվածքները պատճառվել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր»։

Ոստիկանությունը նույնպես հանդես էր եկել հաղորդագրությամբ՝ նշելով, որ ըստ տուժողի հաղորդման, նրան նախ «հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու եւս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է»։

Շատ չանցած գործով տուժողը հայտարարեց, թե իրեն չեն հարվածել, այլ սայթաքել, ընկել է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ