08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դեղագործ Արամը` հայկական Զուկեռո եւ Ջեքսոն

 Ֆեյսբուքյան հարթակում քննարկում են  “Եվրատեսիլ-2014”-ի երգը, որը մայիսի 6-ին ներկայացնելու է Արամ MP3-ը:

Օգտատեր Արամ Դավթյանը այն կարծիքին է, որ դեղագործ Արամը փայլուն երգ ներկայացրեց:

“Բռավո Արամին, վերջապես որակյալ երգով ենք ներկայանալու Եվրոպային: Ուղղակի խոսքեր չեմ գտնում արտահայտելու հիացմունքս: Արամ ջան, դու հայկական Զուկեռոն ես, որակյալ արտիստ:

Մենք քո հետ ենք, առաջ դեպի հաղթանակ”,-գրել է նա:

Օգտատեր Յա-Շա-ի  գերմանացի ընկերը Արամին համեմատել է Ջեքսոնի հետ: “Ես քո հայկական Ջեքսոն ցավը տանեմ Վայրկյան անգամ չեմ կասկածել, որ այս տարի մենք համաեվրոպական խրախճանքին կգրանցենք որակական մեծ առաջընթաց: Չեմ ցանկանում ժամանակից առաջ անցնել եւ ինչ-որ բաներ կանխատեսել՝ չնայած, որ առավել քան վստահ եմ, որ այս տարի Հայաստանը իր անմոռանալի հետքն է թողնելու Եվրատեսիլի պատմության մեջ: Համենայն դեպս անժխտելի փաստ է, որ աշխարհի տարբեր ծայրերում այս երգի տակ սիրահարվելու են, սեր խոստովանեն միմյանց, տխրեն, ուրախանան, արտասվեն… Սա երգ չէ, սա մի ամբողջ հոգեվիճակ է, որը ,հիրավի, կարծես անավարտ է… իսկ մի՞թե սերը հավերժական չէ՞… եւ հենց այդ անավարտության զգացումն է, որ ստիպում է նորից ու նորից լսել… “:

 Օգտատեր Ստյոպա Սաֆարյանը դժգոհ է երգից: “Այս տարի էլ Հայաստանը մխտռեց Եվրատեսիլը: 

Ոչինչ չասող, չփշաքաղացնող, չտպավորվող, չերգվող երգ: Մինչեւ 1.5 րոպեն չես հասկանում՝ երգը սկսվե՞լ է, թե՞ ոչ: Իսկ դրանից հետո էլ չես հասկանում, թե ինչպե՞ս այն ավարտվեց: Մի խոսքով, անհասկանալի դինամիզմով երգ. շատ միջակ: Թեպետ Արամ MP3-ն Գոռ Սուջյանի նման լավ վոկալով ու կրեատիվ երգիչ է եւ կարող էր շատ լավ ներկայանալ: Ափսոս: Արամ ջան, քե էլ մեզ էլ համբերություն”,-գրել է նա:

Վերջինիս հակադարձել է Համլետ Թադեւոսյանը: “Շատ լավ ստեղծագործություն եւ հիանալի կատարում է, որի հաղթելու հավանականությունը մեծ է: Կարող ենք, չէ, լավը կամենանք եւ միասին` ամբողջ ազգով ոգեւորենք Արամին: Բայց չէ, մեր մեջ կան “վերլուծաբաններ”, որ ամեն ինչից հասկանում են ու ամեն ինչ սկսում են վատաբանելով “վերլուծել” եւ փնովել: Ասա, այ ընկեր, Ստյոպա Սաֆարյան ջան, հերիք է ամեն ինչ փնովես. չէ որ մենք մեղավոր չենք, որ քո մոտ ոչինչ չի ստացվում, ու դու նախանձից սկսում ես բողոքել ամեն ինչից ու ամեն բանից”,-գրել է նա:

Օգտատեր Вааг Раш –ը գրել է.”Շատ լավ երգա, բայց եթե անկեղծ ուրիշ ոճի բան էի սպասում Արամի կատարմամբ: Ավելի էներգետիկ ու վոկալային մեծ հնարավորություններով: Ինչևէ, Հաջողություն եմ ցանկանում:))”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ