28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պետք է վերջ տալ՝ լաց ու կոծին.գրականագետը եղեռնի մասին

Գրականագետ Արքեմնիկ Նիկողոսյանը դրական է համարում այն հանգամանքը, որ վերջին 5 տարիներին ցեղասպանությունը դարձել է քննարկման, զրույցի առարկա:

Այդ մասին նա դիտարկումներ արեց այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

“Սա շատ դրական երևույթ է, որովհետև մինչ այս Եղեռնին նվիրված ստեղծագործություններում հիմնականում նկարագրվում էին բուն ջարդի, կոտորածի, տեղահանման տեսարաններ”,-նշեց գրականագետը:

Նրա կարծիքով՝  հրեաները հաջողության հասան այն պատճառով, որ քարոզչության հիմնական միջոցը դարձրին մշակույթը, արվեստը.” Նրանք իրենց նկատմամբ կատարվածը մշակույթի վերածելով շահեցին, իսկ մերը մնաց լացուկոծի սահմաններում: Եղեռնի պատկերում չի նշանակում ստեղծել կոտորածի տեսարաններ”,- ասաց նա:

Արքմենիկ Նիկողոսյանը  նշեց, որ  այլազգի գրողներից Հայոց ցեղասպանությանը նվիրված ստեղծագործություններից լավագույնը  շարունակում է մնալ Ֆրանց Վերֆելի “Մուսա լեռան քառասուն օրը” գիրքը, իսկ հայ գրողներից՝ Գուրգեն Մահարու “ Այրվող Այգեստանները”, Հակոբ Օշականցու “Մնացորդաց” ստեղծագործությունները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ