18 Մայիսի, Saturday, 2024
KFC

“Գագիկ Ծառուկյանի գործելաոճը փոխվել է”

Հրապարակախոս, քաղաքացիական ակտիվիստ Զառա Հովհաննիսյանը անդրադարձել է ԲՀԿ երիտասարդների կողմից երեկ “Հայկական ժամանակ” թերթի  և “Առաջին լրատվական” կայքի խմբագրությունների դիմաց անցկացված դհոլներով ակցիային: Նա այսպիսի գրառում է արել ֆեյսբուքում.

“Գագիկ Ծառուկյանի գործելաոճը փոխվել է: Եթե նա առաջ իր ծեծող ու պատժող բրիգատն էր ուղարկում լրատվամիջոցներ, հիմա դհոլերով “զինված” երիտասարդություն է ուղարկում: Ուրեմն մի 15 տարի առաջ, երբ ես աշխատում էի Ար հեռուստաընկերությունում, էս օլիգարխի հաստավզերը մի օր պաշարեցին մեր տարածքը: Ասեմ ինչի համար, ֆեոդալ-սեփականատիրոջ սրտովը չէր եղել մի նախադասություն, ընդամենը: Էն ժամանակ նա ուներ գարեջրի բիզնես, Կոտայք, որը սուր մրցակցության մեջ էր Կիլիկիայի հետ: ՈՒրեմն էս գագոն գնում ա Համլետ Ղուշչյանի մոտ հյուր ու սկսում ա իր ոճով ձեռ առնել Կիլիկիա գարեջրի տեխնելեգիան, թե բա գիտեք, դա բրնձաջուր ա, ոչ թե գարեջուր: Մենք Ար-ում մի տնտեսագետ տղա ունեինք, դե բոլորս էն ժամանակ ուսանողներ էինք, ինքն էլ տնտեսագիտական ուղղվածության, գնաց Կիլիկիա գարեջրի գործարան ու ամբողջ տեխնոլոգիական պրոցեսի վերաբերյալ մեծ ռեպորտաժ պատրաստեց, որում պատմում էր, թե ինչպես է որոշակի քանակությամբ բրինձ խառնվում գարեջրին, որպեսզի 100 % բնական խմիչքին փափկություն հաղորդի, ու էդ ռեպորտաժում օգտագործել էր մեկ նախադասություն. “…Իսկ ոմանք ասում են, թե Կիլիկիան բրնձաջուր է…”: Էդ նախադասությունը Կոտայքի համասեփականատեր Գագոյի քիմքին հաճո չի եղել, բա ոնց դու ինձ ակնարկես, համ էլ մրցակցիս գովես, յա, դու տես: Զորքը հավաքում գալիս է ԱՐ-ի վրա, թե ու՞ր ա էդ տղան, որտեղ բռնեմ ուղարկելու եմ բանակ, հետքը կորի: Հիմա նայեք, էս նախադասության մեջ մինիմում երկու հանցագործության մասին կարելի է խոսել: Նախ մարդուն պատժելու ցանկության, այն էլ սամասուդով, քանի որ դատական գոծի ոչ մի առիթ չկար, վիրավորանք չէր հնչել ռեպորտաժում, ապա նաև պետական կառույցի միջոցով դա անելու ակնարկ: Ասա տղա ջան, դու ինչ գործ ունես ՀՀ զինված ուժերի հետ, մի հատ էլ մարդ ես ուղարկում, որ էնտեղ քո պատվերով գլուխն ուտեն: Հիմա պատմեմ, որ էդ տղան ուղիղ մեկ շաբաթ անտառներում ու ձորերում էր քնում, մինչև ԱՐ-ի ղեկավարությունը բանակցային գործընթացների միջոցով առյուժին հանգստացնի ու իրա բուղաներին ԱՐ-ի շրջակայքից հեռացնի: Հիմա պատկերացրեք էդ ուսանող երիտասարդության վիճակը, ամեն օր գործի գալիս, ոնց էին մտնում պաշարված հեռուստատեսություն ու ոնց էին դուրս գալիս”,-գրել է Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ