13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Հաջորդը Օսկանյա՞նն է. Ժամանակ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով առողջապահության նախարար է նշանակվել ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը, ով դուրս է եկել “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունից։

Քանի որ Գագիկ Ծառուկյանի հետ համաձայնեցված է եղել Հ. Քուշկյանի այդ քայլը, “Ժամանակ”-ի թղթակիցը  ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է ԲՀԿ մյուս նախկին նախարարները եւս դուրս գան կուսակցությունից եւ գնան Ղարաբաղում պաշտոններ զբաղեցնեն, օրինակ՝ Վարդան Օսկանյանը դառնա ԼՂ ԱԳ նախարար։

“Չեմ կարծում, որովհետեւ Վարդան Օսկանյանը շատ կարեւոր եւ պատասխանատու աշխատանք է կատարում՝ չլինելով նախարար նույնիսկ, այնպես որ՝  Վարդան Օսկանյանի դեպքը բացառում եմ։ Իսկ ընդհանրապես՝ եթե որեւէ մեկը կարող է Ղարաբաղում օգուտ տալ, ես միայն կողմ եմ դրան, թող գնա”,- ի պատասխան ասաց Մարգարյանը: 

Շարունակությունըթ երթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ